18:57   20-09-2021
Վաչե Տերտերյանը և ՌԴ ֆինանսների փոխնախարարը քննարկել են շուկայական և առևտրային հարաբերությունների կարգավորման հարցեր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Վոլվաչ Դմիտրիյ Վալերովիչի գլխավորած պատվիրակությանը։
 
Ողջունելով հյուրերին՝ Տերտերյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կարևորությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում։
 
Դմիտրիյ Վոլվաչը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, ներկայացրել է մոտ ապագայում երկու երկրների միջև գործընկերության զարգացման սեփական տեսլականը՝ շեշտը դնելով շուկայական և առևտրային հարաբությունների կարգավորման, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում հարաբերությունների զարգացման վրա։
 
Հանդիպման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 20-ին կայանալիք Հայկական բիզնես ֆորում 2021-ի միջոցառման, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվող հայ-ռուսական միջտարածաշրջանային բիզնես ֆորումին վերաբերող հարցեր։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը ամրապնդող մի շարք այլ հարցեր։

Loading...