19:39   20-09-2021
Image Description
Հայտնի է Պերմի հրաձիգի ինքնությունը
Թողնել մեկնաբանություն

Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության մասին վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը վեցն է, չնայած ավելի վաղ հայտնել էին ութ զոհի մասին:

Որոշ աղբյուրների համաձայն՝ հրազենային վիրավորումներից հիվանդանոցում մահացել է նաև հրաձիգը: Տարբեր վնասվածքներ է ստացել 24 մարդ՝ տեղեկացնում է RT-ը:

Հայտնի է դարձել նաև հարձակվողի ինքնությունը: 18-ամյա պատանին՝ Թիմուր Բեքմանսուրովը, սովորում էր նույն համալսարանում: Երիտասարդի հայրը զինվորական է, պայմանագրով ծառայում է Սամարայի շրջանում, մայրը հաշվապահ է: Տղայի ծնողները, որոնք ցնցված են նրա արարքից, քննիչներին ասել են, որ Թիմուրը սիրում էր կարդալ ռազմական և պատմական գրքեր, ու նրա պահվածքում կասկածելի ոչինչ չեն նկատել:

Ռուսաստանի քաղաքացիներին և նախագահ Պուտինին Պերմի ողբերգության կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել տարբեր երկրների ղեկավարներ:

Loading...