16:30   22-09-2021
Հայաստանին անհրաժեշտ է հակադոգմատիկ դպրոց. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Եթե դուք սովորում եք դպրոցի 6-10-րդ դասարաններում և ունեք հետաքրքրություններ գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում, ապա սեպտեմբերի 26-ից հրավիրվում եք «Քվանտ» վարժարան` հաճախելու «ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության տիեզերագիտական արտադպրոցական խմբակը:

Խմբակում շեշտը դրված է ամենաարտասովոր ու հետաքրքրաշարժ ուղղու­թյունների վրա՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնա­ցու­թյուն: Խմբակի անդամները 2 ուսումնական տարվա ընթացքում ծանոթանում են ամեն տեսակ թռչող սարքերի, դրանց աշխատանքի սկզբունքի ու ստեղծման պատմության հետ, ծանոթանում են ամենատարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի հետ: Ազատ, հետաքրքիր զրույցի ձևով անցկացվող դասերին նրանք անցնում են ճանաչման նույն ճանապարհը, ինչ որ անցել է մարդն այդ բնագավառներում՝ քարի դարից մինչև մեր օրերը:


Մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում: Խմբակն ԱՆՎՃԱՐ է:


 

Loading...