Կարևորելով բիզնեսի զարգացումը, պիտի չմոռանալ բիզնես հանդիպումների։ կարևորության մասին: Գործարարների կյանքում չափազանց հագեցած գրաֆիկ համակարգելը բարդանում է, սակայն կան արդյունավետ մեխանիզմներ: Գևորգ Պողոսյանը նշում է, որ բազում հրավերների մեջ միշտ առաջանում են հարցեր. ո՞ր մեկին գնալ, ո՞ր մեկը թողնել այլ օրվա կամ մերժել: Բայց, միևնույն ժամանակ վստահ է՝ չպիտի մերժել որևէ հանդիպման առաջարկ, որովհետև յուրաքանչյուր հանդիպում կարող է անակնկալ զարգացում ունենալ։ Նարեկ Ալեքսանյանի խոսքով էլ, շատ ժամանակ դա դառնում է խնդիր, գլխացավանք։ Հատկապես այն գործարարի մոտ, որն ունի քիչ թե շատ հաջողության պատմություն և հանրային ճանաչելիություն: Հանդիպումից առաջ հաշվի առեք բովանդակությունը, նշում է Ն. Ալեքսանյանը: Գործարարի կյանքում այդ հանդիպումները, ըստ Սամվել Գևորգյանի, ամենաէմոցիանալ հատվածներից են: հարցերը բազմապիսի են՝ ու՞մ առաջարակը ընդունել, ումը՞ մերժել։ Սեփական փորձով նա կարծում է՝ ճիշտը կարևորության աստիճանի գնահատումն է: Չկա ժամանակի վատնում, չկա գործի կորուստ: