16:20   08-10-2021
Քո բիզնեսի ժառանգորդը. ընտանիքի անդա՞մ, թե՞ հավատարիմ աշխատող. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Հայրենիքի արժեքները ժառանգաբար փոխանցվում են սերունդներին: Այս նույն մոդելով է աշխատում նաև բիզնեսը: Գործարար աշխարհում գործի փոխանցումը, ըստ Նարեկ Ալեքսանյանի, դիտարկվում է ընտանեկան ֆորմատով: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպես սերնդափոխությունը կազմակերպել, և ինչպես այն կփոխի բիզնեսը: Սլաքները կարող են ուղղվել թե՛ դեպի զարգացում, թե՛ դեպի սնանկացում: Սամվել Գևորգյանը կարծում է, որ ճառանգականության սկզբունքներ հայկական բիզնեսմիջավայրում չկան: Դրանց բացակայության հիմքում 90-ականների անկանոն և կիսաօրինական ճանապարհով բիզնեսի զարգացումն էր: Ամեն բան կախված է իրավիճակից, պահի թելադրանքից և հաճախ նաև ընկերության սեփականատիրոջ բնավորության գծերից: Էմոցիոնալ մոտեցումը առաջացնում է ճեղքվածքներ: Գևորգ Պողոսյանի խոսքով վաղ անցյալում եղել է գենդերային խտրականույթյուն: Ընտանիքում բիզնեսի զարգացումը չի քննարկվել կնոջ հետ, չի քննարկվել երեխաների հետ: Հետևաբար չեն ձևավորվել ճիշտ մոտեցումներ հետագայում փոխանցելու համար: Պիտի հստակեցնել՝ միայն մասնագիտական կրթությունը չի կարող դարձնել լավ գործարար և լավ ղեկավար: Առաջնահերթ հեռանկարային մոտեցում պիտի ձևակերպել: Այս ցնցումները հաճախ բիզնեսը չի կարողանում կրել և արդեն տեսնում ենք փլուզում:

Loading...