16:39   11-01-2018
Ռուսական Կովկասը միջնաժամկետ հեռանկարում. Հայկական հայացք չեչենական խնդրին. #7
Թողնել մեկնաբանություն

Չեչնիայում այսօր ոչ այդքան ՌԴ օրենսդրությունն է գործում, որքան ադաթի և շարիաթի հիմքի վրա կառուցված ուշագրավ մի իրավակարգ: Չեչնիայում չի կարելի անել այն, ինչը կարելի է Ռուսաստանի մնացած տարածքում և հակառակը՝ միանգամայն կարելի է այն, ինչն այլ տեղերում արգելված է: Կրեմլը կարող է ազատել աշխատանքից դաշնության ցանկացած սուբյեկտի ղեկավարի, բացի Կադիրովից: Ռուսները Չեչնիա մշտական բնակության վաղուց չեն տեղափոխվում՝ սլավոնական բնակչություն համարյա չկա: Գրեթե նույնն է վիճակը հարևան Ինգուշեթիայում և Դաղստանի հարավում: Բաժանորդների ուշադրությանը ներկայացվող այս հաղորդումը չեչենական մեր շարքի վերջին թողարկումն է: Այս շարքի նպատակն ամենևին քայքայվող իմպերիայի վրա չարախնդալը չէ, այլ մեր բոլորիս ուշադրությունը ևս մեկ անգամ քաղաքական քարտեզի ու իրականության տարբերությունների վրա հրավիրելն է: Հյուսիսային Կովկասն անկախ իր պատկանելիությունից Հայաստանի համար կենսական նշանակություն ունի և գոնե վերլուծական շրջանակների մակարդակով մենք պարզապես պարտավոր ենք դիտարկել բոլոր հնարավոր սցենարները:

Loading...