09:59   13-10-2021
Թալիբների գալուց հետո Աֆղանստանում փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց
Թողնել մեկնաբանություն

 Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց դադարեցրել է իր գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի տեղական թղթակիցը՝ հավելելով, որ երկրում փակվել են նաև օտարերկրյա պարբերականների տեղական գրասենյակները:

Աղբյուրը նշում է, որ Աֆղանստանում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով տեղի տպագիր թերթերը ֆինանսական դժվարությունների պատճառով ամբողջությամբ անցում են կատարել առցանց լրատվության ռեժիմին կամ ամբողջությամբ փակվել են:

Loading...