10:57   13-10-2021
Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և Ուկրաինա
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ռումինիա, Ուկրաինա, ինչպես նաև Բրյուսել, որտեղ կկայանա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։

Նախկին խորհրդային հանրապետություններ Օսթինի այցի վերաբերյալ Կիրբին մանրամասներ չի հայտնել։

Օգոստոսի 31-ին Պենտագոնի ղեկավարն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երկրին կտրամադրի 60 մլն դոլարի ռազմական օգության նոր փաթեթ, ինչպես նաև կստորագրի շրջանակային համաձայնագիր բարեփոխումների մասին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Loading...