10:59   13-10-2021
Լատվիայում չպատվաստված թոշակառուներին զրկել են նպաստներից
Թողնել մեկնաբանություն

Լատվիայում չպատվաստված թոշակառուներին զրկել են նպաստներից։ Լատվիայի իշխանությունները որոշել են 20 եվրոյի չափով նպաստ վճարել տարեցներին՝ որպես կոմունալ ծառայությունների վճարների ավելացման փոխհատուցում, ինչը պայմանավորված էր Եվրոպայում էներգառեսուրսների արժեքի բարձրացմամբ, հաղորդում է Delfi -ն:

Սակայն ինչպես հայտարարել է Լատվիայի վարչապետ Քարինշ Քրիշյանսը, նպաստ կստանան միայն COVID-19-ի դեմ պատվաստված թոշակառուները: Նրա խոսքով ՝ տարեց մարդկանց կյանքը վտանգված է կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, ուստի նրանց անհրաժեշտ է մոտիվացիա պատվաստվելու համար:

Միևնույն ժամանակ, կենսաթոշակառուներն իսկապես նպաստների կարիք ունեն, քանի որ գազի գինը Եվրոպայում գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարը:  

Loading...