11:00   13-10-2021
Մակրոն․ մենք պետք է պայքարենք միաժամանակ նորարարությունների եւ արդյունաբերականացման համար
Թողնել մեկնաբանություն

Մենք պետք է պայքարենք միաժամանակ նորարարությունների եւ արդյունաբերականացման համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։

Երկարաժամկետ ծրագիրը, որը շարադրվել է 6 ամսում մինչեւ նախագահական ընտրությունները, քննադատության է արժանացել ընդդիմության կողմից որպես նախընտրական արշավ, սակայն Մակրոնն ասել է, որ այդ նպատակը առանցքային է աշխարհում Ֆրանսիայի վարկանիշի ապահովման համար։

Նշելով դիմակների պակասը COVID-19 համաճարակի սկզբում՝ Մակրոնն ասել է, որ ճգնաժամը բացահայտել է իրական խոցելի կողմերը եւ Ֆրանսիայի համար նորարարական եւ արդյունաբերական արտադրություն ունենալու հրատապ անհրաժեշտությունը: 

Loading...