11:00   13-10-2021
Քուվեյթի իշխանությունները կանանց թույլ կտան մարտական առաջադրանքներ կատարել բանակում
Թողնել մեկնաբանություն

Քուվեյթի իշխանությունները կանանց թույլ կտան մարտական առաջադրանքներ կատարել բանակում՝ երկար տարիներ քաղաքացիական դերով սահմանափակվելուց հետո:

Պաշտպանության նախարար Համադ Ջաբեր Ալ Ալի Ալ Սաբահն ասել է, որ կանայք կկարողանան տարբեր ռազմական կոչումներ ստանալ, այդ թվում` սպայի: «Եկել է ժամանակը, որ քուվեյթցի կանայք կարողանան իրենց եղբայրների հետ Քուվեյթի բանակ մտնել»,- ասել է նախարարը՝ KUNA պետական լրատվական գործակալությանը:

Նա վստահություն է հայտնել «կանանց հնարավորությունների եւ դժվարություններին դիմանալու ունակության» մասին:

Քուվեյթցի կանայք քվեարկության իրավունք են ստացել 2005 թվականին եւ ակտիվորեն աշխատել են ինչպես կառավարությունում, այնպես էլ խորհրդարանում, չնայած տեղեր չեն ստացել ներկայիս խորհրդարանում:

Loading...