16:06   13-10-2021
Կանցկացվի «Nobel Fest» գիտական փառատոնը
Թողնել մեկնաբանություն

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը:

«Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների մրցույթի հաղթողներ և հայտնի փորձագետներ:

Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ https://nobel-fest.inpolicy.net կայքէջից:

Loading...