17:31   13-10-2021
Թուրքիայի նախագահը քառօրյա այց կկատարի աֆրիկյան երկրներ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը այցի շրջանակում կլինի  Անգոլայում, Նիգերիայում եւ Տոգոյում:

Աֆրիկյան ուղղությունը համարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Անկարայի համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ բազմակողմանի է՝ հիմնված քաղաքական, հումանիտար, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանման սկզբունքների վրա:

Եթե 200 -ին Աֆրիկայում կար 12 թուրքական դեսպանատունապա մինչև 2021 թվականը այս ցուցանիշը հասավ 43 -ի: 2003-ի վերջի դրությամբ աֆրիկյան երկրների հետ Թուրքիայի առևտուրը կազմում էր 5,4 մլրդ դոլարիսկ 202 -ի վերջինչնայած համավարակինհասել է 25,միլիարդ դոլարի:

 

Loading...