17:33   13-10-2021
ԱՄՆ-ը նոյեմբերին կբացի Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ պատվաստվածների համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը պատրաստվում Է նոյեմբերի սկզբին կրկին բացել Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները COVID-19-ի դեմ լիովին պատվաստված անձանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը պլանավորում Է նոյեմբերից սկսած մեղմացնել ուղեւորության սահմանափակումները Մեքսիկայից եւ Կանադայից լիովին պատվաստված այցելուների համար, մեղմացնելով այն արգելքները, որոնք գործում են արդեն 18 ամիս: Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել:

Նշվում Է, որ նոր կանոնները, որոնք նման են միջազգային ավիաուղեւորների համար հայտարարված կանոններին, կներդրվեն փուլ առ փուլ: Ներկայում լիովին պատվաստված ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրված Է մուտք գործել Կանադա, բայց կանադացիներին չի թույլատրվում ԱՄՆ մուտք գործել ցամաքով: Մեքսիկան բաց Է բոլոր ճանապարհորդների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Loading...