19:00   13-10-2021
Հայաստանը Իրանում նոր դեսպան ունի
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի նախագահի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Loading...