18:55   07-01-2018
90-ականներին Չեչնիան էր փորձում անկախանալ Ռուսաստանից, բայց հիմա կարծես Ռուսաստանի Չեչնիայից անկախանալու հարցն է: Հայկական հայացք չեչենական խնդրին. #5
Թողնել մեկնաբանություն

Չեչենական ոդիսականը ամենայն հավանականությանբ լիակատար անկախությամբ է ավարտվելու: Առաջին չեչենական պատերազմը Ռուսաստանը տանուլ տվեց, և Խասավյուրտում կնքված խաղաղությունը շատ նման էր Չեչնիայի ինքնիշխանությունը ճանաչող փաստաթղթի: Բայց շուրջ 3 տարի տևած անկախությունը չբերեց պետականության կայացման: Իչկերիան ուներ նախագահ, դրոշ, հիմն բայց պետական ինստիտուտներ կայցնել չկարողացավ: 2-րդ պատերազմում չեչենները, կարծես, պարտվեցին, բայց այսօրվա ՛՛պարտված՛՛ Չեչնիան ինստիտուցիոնալ իմաստով շատ ավելի պետություն է քան, հաղթած Իչկերիան: Տպավորությունն այնպիսին է, որ պատերազմից հետո ձևավորված չեչենական վերնախավի կողմից Կրեմլին ամենօր տրվող հավատարմության երդումների հետևում լուրջ պետականաշինական աշխատանք է ընթանում Ռուսական իսկ բյուջեի հաշվին, և դրա պտուղները շուտով զգացնել են տալու:  

Loading...