1983 թվականի հունիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցածը, ըստ բազմաթիվ հետազոտողների ASALA-ի թերևս ամենավիճելի գործողություններ էր, որից հետո էլ, կարծես, սկսվում են խնդիրներն ու տարաձայնությունները կառույցի ներսում: Նախ խմբի հրամանատար Մկրտիչ Մատարյանը ստիպված է լինում պայթեցնել ինքն իրեն, ինչը բնորոշ չէր կառույցի մարտավարությանը: Երկրորդ խնդիրը քաղաքացիական զոհերն էին, ինչից գաղտնի բանակը սովարաբար փորձում էր խուսափել: Բաժանորդների ուշադրությանն էնք ներկայացնում չափազանց ուշագրավ պատմական մի փաստաթուղթ՝ հատված ASALA-ի պաշտոնական ռադիոկայանի 1983 թվականի հունիսի 20-ի հաղորդումից, որը պարունակում է կառույցի պաշտոնական մեկնաբանությունը ինչպես նաև զոհված հրամանատար Մկրտիչ Մատարյանի նախօրոք ձայնգրված ելույթը: