13:00   15-10-2021
Image Description
Բայդենը հավանություն է տվել ԱՄՆ պետպարտքը 480 մլրդ դոլարով բարձրացնելուն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրի պետական պարտքը 480 մլրդ դոլարով բարձրացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Դա թույլ կտա հոգալ ազգային ծախսերը մինչև դեկտեմբերի 3-ը և խուսափել դեֆոլտից։

Հոկտեմբերի 12-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացմանը։ Դրանից մեկ շաբաթ առաջ համապատասխան նախաձեռությանն աջակցել էր Սենատը։

Պետպարտքի վերին շեմի բարձրացման արդյունքում ԱՄՆ պետպարտքը կհասնի 28․9 տրիիոն դոլարի։

Loading...