15:58   29-12-2017
Հայկական հայացք չեչենական խնդրին. Ինչպես Ռուսաստանը դարձավ հարկատու #1
Թողնել մեկնաբանություն

Հայաստանից Չեչնիա ուղիղ գծով ընդամենը 140 կիլոմետր է: Այն ոչ միայն ավելի մոտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, այլև իր հանդեպ առնվազն ավելի ուշադիր հայացք է պահանջում, որովհետև արագ ու անսպասելիորեն փոփոխվող այս աշխարհում Հյուսիսային Կովկասում կարող է միանգամայն այլ իրավիճակ ստեղծվել, որը մեր երկրի վրա չի կարող չթողնել ազդեցություն: Օրինակ, ո՞վ կմտածեր, որ չեչենական զորամիավորումներն ադրբեջանցիների կողմից կհայտնվեին Արցախյան ճակատում: Մի խոսքով, կարծում ենք, որ Հյուսիսային Կովկասը չափազանց մոտ է մեզ գտնվում մեզ համար այս չափ անհասկանալի մնալու համար: Լրատվական Ռադիոյի մուլտիմեդիա հարթակն ուրախ է ներկայացնել իր նոր նախագիծը, որը նվիրված է այդ տարածաշրջանին և մասնավորապես այդ տարածաշրջանի առանցքային խնդրին՝ Չեչենական հարցին: Բանախոսը Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով 2000-ականներին հայրենադարձվելուց առաջ զբաղվել է հյուսիսկովկասյան հետազոտություններով, եղել է այնտեղ չեչենական 2 պատերազմի ժամանակ էլ և, թերևս, մեր երկրում եղած մասնագետներից ամենալավն է տիրապետում իրավիճակին:

Loading...