Այսօր քչերն են հիշում, որ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը՝ ԱՍԱԼԱՆ-ն 70-80-ական թվականներին Բեյրութում պաշտոնական ռադիոկայան ուներ: Ռադիոկայանն ընդհատակից էր հեռարձակվում և անվտանգության ու չբացահայտվելու նկատառումներից ելնելով օրական հազիվ մեկ ժամ հաղորդում էր տալիս, բայց դա էլ հերիք էր ասելիքը տեղ հասցնելու համար: Լրատվական Ռադիոն ներկայացնում է հատվածներ ԱՍԱԼԱ-ի ռադիոկայանի պատմական արխիվից՝ գաղտնի բանակի ազատամարտիկ, հրամանատար Վազգեն Սիսլյանի ժամանակակից մեկնաբանությամբ: