Կանխատեսումները եղել և շարունակում են մնալ անարոշության դաշտում: Մենք դա անում ենք՝ հիմնվելով անցյալի մեր փորձի վրա, ինչը միշտ չէ, որ ճիշտ է: Այսօր, սակայն, ըստ Սամվել Գևորգյանի այն էլ ավելի է բարդացել: Խոսելով մարքեթինգի մասին, նա նշում է, որ մեզ համար պարզ չէ՝ վաղը ինչ կլինի դրա հետ: Մարքեթինգը դարձել է անկանխատեսելի, և այսօր ամեն ինչ, կարծես թե հանձնվում է տեխնոլոգիաներին: Հարց է առաջանում` 5-10 տարի անց մարքեթինգը որքան ակտուալ կլինի, և կլինի՞, թե՞ ոչ: Նարեկ Ալեքսանյանը վստահ է՝ մարքեթինգը, մեծ հաշվով ավարտվել է այն պահին, երբ մարդը ավելի կարևորվեց, քան շուկան: Հարցին, թե ինչի սպասել ապագայի համար, նա պաստախանում է՝ պարզապես մարդը ժամանակի ընթացքում օրինչափությունները լիազորելու է համակարգերին: Հրապարակ են գալու տեխնոլոգիաները` ավելի նորացված տարբերակներով: Կփոխվի գուցե անվանումը, բայց մարքեթինգ ասվածը անհետանալու հավանականություն չունի: Գևորգ Պողոսյանի պատկերացումները փոքր-ինչ այլ են: Ըստ նրա մարդկանց հաճելի չէ հաճախ շփվել արհեստական բանականության հետ, հենց այդ պատճառով մարդու համար ստեղծելու են բոթերի համակարգ: Նրանք կանեն այն, ինչը մենք պիտի անեինք: Միմյանց հետ փոխհարաբերվելը կստեղծի մեզ համար ցանկալի արդյունք: Նման զարգացումը վաղը օգնելու է հասկանալ՝ իրականում ինչ է պետք, ինչ ենք ուզում մենք: