10:54   18-10-2021
Ադրբեջանը լրացուցիչ գազի ծավալներ կմատակարարի Թուրքիային
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են Թուրքիա լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարելու շուրջ:

Այդ մասին  հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Sputnik -ը:

«Մինչև ձմեռային սեզոնի մեկնարկը բնական գազի մատակարարումների շուրջ մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ մինչև 2024 թվականը Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ 11 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու շուրջ»,-ասել է Դոնմեզը:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հայտարարությամբ՝ Հարավային գազային միջանցքով ընդհանուր առմամբ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ պետք է փոխադրվի Թուրքիա և Եվրոպա, որոնցից 6 մլրդ խորանարդ մետրը՝ Թուրքիա, 10-ը՝ Եվրոպա:

«Առաջիկա տարիներին մենք 6 միլիարդ խորանարդ մետր կմատակարարենք Թուրքիային, նաև լրացուցիչ 3,5 միլիարդ՝ նոր պայմանագրով», – ասել է նա՝ հավելելով, որ այն զուտ պայմանավորվածության մակարդակով է, դեռ պայմանագիր չկա:

Loading...