12:18   20-10-2021
Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր
Թողնել մեկնաբանություն

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

«Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև՝ մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ՊԵԿ-ից:

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը: 

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:

Loading...