Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ:
Եկանք կայարան: Այն ամբողջությամբ շրջապատված էր զինվորներով, մեքենաներով… Չկարողացանք ներս մտնել: Փնտրում էինք, թե մեր տղաներից ով է ողջ և ով է ներսում: Ժամ- ժամուկես հետո Սովետաշենից տեղեկություն եկավ, որ Սովետական զորքը դուրս է գալիս դեպի Երևան:
Կայարանում եղած բոլոր ջոկատներով շարժվեցին այդ ուղղությամբ, որ չթողնենք գան: Ճանապարհին, թևից վիրավոր, մեզ մոտեցավ Ֆեդյան, ով անմիջապես ղեկավարել էր այդ օպերացիան: Նրանից ենք իմացել, թե ովքեր են զոհվել: Այնպես դաժան ձևով ամեն մեկի վրա մի պահունակ կրակած էր, որ տղաների դեմքը չէր երևում: Դիահերձարանում 3 անգամ ման գալուց հետո նոր կարողացանք ճանաչել նրանց…
1990 թվականին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում Խորհրդային բանակի կողմից սպանված ազատամարտիկների մարտական ընկերը` Տիգրան Սահակյանը պատմում է դեպքի մանրամասները