19:00   21-10-2021
Մերձկասպյան թուրքերն ընդդեմ «ֆաշիստական» «ՈՄԱ»-ի. Ինչու՞ բանը հասավ դիվան բաշուն. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում երկուշաբթի օրը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներն էին: Ադրբեջանը մեղադրում է մեզ հատուկ էթնիկ ադրբեջանցիներին վնասելու համար ականապատումներ իրականացնելու մեջ և մեղադրում «ՈՄԱ»-ի (Ողջ Մնալու Արվեստ) կազմակերպության գործունեությունը չսահմանափակելու մեջ, այն որակելով իբրև զինված ազգայնականների խումբ: 

Մերձկասպյան թուրքերը շատ լավ են հասկանում, որ «ՈՄԱ»-ն «Գորշ գայլեր» դառնալու նպատակ չունի: Ավելին՝ փորձ է արվում «ՈՄԱ»-ի հիմնադրի խոսքերը պրոեկտել կազմակերպության վրա: Իրականում նրանց մտահոգում է կազմակերպության ակնհայտ ապաքաղաքական լինելը և հետագայում մեր ինքնապաշտպանության գծով նորանոր ձեռքբերումները:

«ՈՄԱ»-ի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը խոսել են Ադրբեջանի ներկայացրած հայցի բուն նպատակների մասին:

Loading...