17:32   22-10-2021
«Ոչ մի թիզ հող». սա նոր փաթեթ էր, նոր ռիսկերով. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Միջազգային դատարններում այս պահին կան գործընթացներ: Ամեն ինչի մասին գրեթե խոսվում է, բայց դեօկուպացիայի մասին լռում են: ՀՀ առաջն ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Միացում» հաղորդմանը նշում է՝ Ադրբեջանը երբևէ չի ընդունել, որ ԼՂՀ-ն պիտի ունենա կարգավիճակ: Այսօր նրանց պնդմամբ և մեր պասիվությամբ կարգավիճակի հարցը կրկին արդիական չէ: 1991 թվականի հոկտեմբերի 19-ի սահմանադրական ակտով լուծարվեց ԼՂ Հանրապետությունը: Սա թշնամու համար եղել ու մնում է լավագույն դիրքավորումը: Ադրբեջանը որևէ կարգավիճակ չի ընդունում: Նրանք վստահ են՝ հայերը եկվոր են և օր առաջ, ժամ առաջ պիտի լքեն Արցախը: Պետք է հասկանալ՝ ինչ համաձայնության են եկել աշխարհի կենտրոնները և Ադրբեջանը:

Loading...