10:48   23-10-2021
Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ռուսաստան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 24-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի հարցերի խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքից:

Ըստ վարչապետի 1193 – Ա որոշման՝ էկոնոմիկայի փոխնախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին և արտգործնախարարությանը  գործուղման արդյունքների մասին:

 

Loading...