11:52   23-10-2021
Պակիստանում ցույցերը հանգեցրել են ոստիկանության շարքերում զոհերի
Թողնել մեկնաբանություն

Երեք ոստիկան է զոհվել և ևս մի քանիսը՝ տուժել Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգի Լահոր քաղաքում ցուցարարների հետ բախումների հետևանքով։

Ցույցերը կազմակերպել էին 2021 թվականի ապրիլից երկրում արգելված «Թեհրիկ-ի-Լաբայք Պակիստան» աջ ծայրահեղական իսլամիստական շարժման կողմնակիցները։ Այս մասին գրում է Dawn թերթը։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տուժած իրավապահներին ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Հայտնի է, որ ցուցարարները կիրառել են քարեր, փայտեր և դյուրավառ նյութերով շշեր։

Պարբերականի հաղորդմամբ, շարժման կողմնակիցները հավաքվել էինք՝ Լահորից ուղևորվելու մայրաքաղաք Իսլամաբադ՝ ապրիլին ձերբակալված առաջնորդ Սաադ Հուսեյն Ռազվիին ազատ արձակելու պահանջով։

Loading...