12:56   23-10-2021
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի հյուսիսում գտնվող քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երեքը վիրավորվել են, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Պայթյունը տեղի է ունեցել անցած գիշեր, Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում գտնվող Zhonggao Chemical գործարանում։

Հրդեհն արագ մարվել է: Տուժածները ստացել են բուժօգնություն, մեկը ծանր վիճակում է, երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։ Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ:

Loading...