12:57   23-10-2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 52 487 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. օրական – 8,51%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 9,09%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 688 804 դեպք: Ապաքինվել է ևս 1 790 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 626 478:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9 699։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 943 743 մարդ, օրական՝ 5 469:

Loading...