12:57   23-10-2021
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն ՝ հղում անելով ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությանը:

«Այսօրվա ավիահարվածի հետևանքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացվել է Ալ-Քաիդայի բարձրաստիճան առաջնորդ Աբդուլ Համիդ ալ-Մատարը: Մենք տվյալներ չունենք ավիահարվածի հետևանքով զոհված կամ վիրավորված խաղաղ բնակիչների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ օդուժը հարվածը հասցրել է MQ-9 անօդաչու թռչող սարքի օգնությամբ։

Loading...