12:58   23-10-2021
Ուկրաինան ԱՄՆ-ից ռազմական օգնության նոր խմբաքանակ է ստացել
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինան ԱՄՆ-ի կառավարությունից անվտանգության լրացուցիչ միջազգային «օգնության» երրորդ՝ եզրափակիչ խմբաքանակն է ստացել երկրի զինված ուժերի կարիքների համար, որը ներառում է ռազմամթերք, հակատանկային և բարձր ճշգրտության սպառազինություն: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 10-ին հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները ԱՄՆ-ի կառավարությունից լրացուցիչ օգնության առաջին խմբաքանակն են ստացել անվտանգության ապահովման համար: Հոկտեմբերի 18-ին Ուկրաինան օգնության երկրորդ խմբաքանակն է ստացել։

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, 60 միլիոն դոլարի օգնությունը հնարավոր է դարձել այն պայմանավորվածությունների շնորհիվ, որոնք ձեռք են բերվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Loading...