12:59   23-10-2021
Երևանում կհիմնանորոգվի ևս 6 մանկապարտեզ
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կապալառու ընկերությունների հետ կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: 

Նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ է հանձնվել շահագործման, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է դոնոր կառույցների հետ և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ:


Loading...