14:13   23-10-2021
Բայդենը հայտարարել է, որ «370 տարի սենատոր է եղել»
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի միջոցով կկարողանա հասնել իր սոցիալ-տնտեսական բազմամիլիարդանոց նախաձեռնությունների կյանքի կոչման։

Նա անձամբ է համոզում հանրապետական ​​ընդդիմությանը՝ ենթակառուցվածքների արդիականացման և սոցիալական տարբեր ծրագրերի ներդրման անհրաժեշտության հարցում։

«Ես իսկապես կարծում եմ, որ կարող եմ համաձայնության գալ», – ասել է Բայդենը, փոխանցում է CNN-ը։

«Ես սենատոր եմ 370 տարի», – կատակել է նա՝ ավելացնելով,-«և միշտ լավ եմ վարվում բոլոր տեսակի գործարքներ կնքելիս»։

Բայդենը հույս ունի փոխզիջում գտնել մինչև Եվրոպա իր այցը, որը կսկսվի հաջորդ շաբաթվանից։

Հարցին, թե ներկայիս բանակցություններն իր կարիերայում ամենադժվա՞րն են, Բայդենը պատասխանել է, որ դա այդպես չէ:

«Կարծում եմ, որ հրազենի շրջանառության հետ կապված սահմանափակումն ամենադժվար գործարքն էր, որի վրա ես աշխատել և հաջողության եմ հասել», – ասել է նա:

Loading...