14:13   23-10-2021
Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտում փոխներարկում է ստացել` արյան փորձաքննության վատ արդյունքների պատճառով։ Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն, փոխանցում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Սաակաշվիլին հացադուլի մեջ է արդեն 22 օր։

«Նրա մոտ պարամետրերից մեկը վատ էր, և մենք նրան փոխներարկում արեցինք: Ամեն ինչ լավ է անցել: Քրեակատարողական հիմնարկի բժիշկները և շտապօգնության թիմը մեզ օգնեցին: Առայժմ ամեն ինչ լավ է, սակայն այս պայմանները բավարար չեն նրա բուժման համար: Սաակաշվիլին կլինիկայում բուժման կարիք ունի»,-ասել է Կիփշիձեն:

Վրաստանի նախկին նախագահի հնարավոր հոսպիտալացման անհրաժեշտության մասին  ավելի վաղ հայտարարել էր արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Սակայն Սաակաշվիլիին հիվանդանոց տեղափոխելուն դեմ է նրա փաստաբանը՝ մտավախություն հայտնելով, որ նրան այնտեղ կվերացնեն մյուս բանտարկյալները: Արդարադատության նախարարը խոստանում է ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները։

 

Loading...