14:14   23-10-2021
Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում. ՌԻԱ Նովոստի
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակում, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` իր աղբյուրին հղում անելով։

«Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում: Փաստաթուղթը վերաբերելու է սահմանագծման և սահմանազատման գործընթացին»,– ասել է գործակալության զրուցակիցը։

«Այդ գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար «ճանապարհային քարտեզ» կորոշեն տվյալ խնդրի լուծումը գտնելու համար։ Նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն կընդունվի, այդ կետը նշվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին երեք երկրների ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ», – պարզաբանել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Loading...