14:53   23-10-2021
Ռուսական և չինական ռազմանավերն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մարտական ​​նավերը հոկտեմբերի 17-ից 23-ն առաջին անգամ համատեղ պարեկություն են իրականացրել Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:

«Պարեկության խնդիրն էր երկու երկրների դրոշների ցուցադրումը, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Առաջադրանքները ներառում էին նաև երկու երկրների ծովային տնտեսական գործունեության օբյեկտների պաշտպանությունը: Պարեկային գործողությունների արդյունքում մի քանի նավ առաջին անգամ անցել է Սանգարի նեղուցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների նավաստիները համատեղ մարտավարական զորավարժություններ և մի շարք պարապմունքներ են անցկացրել։ Ընդհանուր առմամբ, այս գործողությունների ընթացքում նավերն անցել են ավելի քան 1700 ծովային մղոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնական ծովում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի «Ծովային փոխազդեցություն -2021» եռօրյա զորավարժությունը։

Loading...