09:44   25-10-2021
Image Description
ԵՄ-ն ծրագրում է մեկ ամսվա ընթացքում դեսպանատուն բացել Աֆղանստանում
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը ծրագրում է կրկին բացել իր դեսպանատունն Աֆղանստանում, որը ներկայում գտնվում է թալիբների վերահսկողության տակ։ Դիվանագիտական առաքելության վերսկսումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամսում, հայտնում է Financial Times-ը։

Դեսպանատունը պետք է օգնի ԵՄ-ին զբաղվել մարդու իրավունքների պաշտպանության լոբբինգով և ստիպել թալիբներին իրականացնել իրենց պարտավորությունները, որպեսզի Աֆղանստանը կրկին չդառնա ահաբեկչություն արտահանող, ինչպես նաև կօգնի կանխել մարդասիրական ճգնաժամը։

ԵՄ-ում միևնույն ժամանակ նշում են, որ դեսպանատան բացումը չի նշանակում, որ ԵՄ-ն ճանաչում է Թալիբանի իշխանությունը։ Դիվանագիտական առաքելության վերսկսման վերաբերյալ վերջանական որոշում դեռևս ընդունված չէ։

«Մենք կարող ենք հաստատել, որ աշխատում ենք տեղում նվազագույն ներկայություն ապահովելու ուղղությամբ։ Անվտանգության նկատառումներով չենք կարող մանրամասներ հայտնել»,-ասել է ԵՄ ներկայացուցիչ Նաբիլա Մասրալան։
Նա հավելել է, որ սկզբում դա կլինի միայն ԵՄ դեսպանատուն, սակայն անդամ-պետությունները ցանկության դեպքում կարող են միանալ։

Loading...