12:26   25-10-2021
Image Description
Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում. Իրակլի Ղարիբաշվիլի
Թողնել մեկնաբանություն

«Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում»,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է համոզել, որ պատվաստումը միակ լուծումն է։

«Ուզում եմ միանշանակ ասել, որ ես՝ որպես համակարգող խորհրդի նախագահ և վարչապետ, թույլ չեմ տա պարտադիր պատվաստում։ Ես ուզում եմ, որ բոլորը լավ իմանան սա։ Մեր քաղաքացիներն ունեն ազատ ընտրության իրավունք և հնարավորություն։ Ես արել եմ ամեն ինչ, որպեսզի ժամանակին հասցնեմ ավելի քան բավարար պատվաստանյութ, բերեցի միլիոնավոր պատվաստանյութեր և անձամբ ներգրավված էի բանակցային գործընթացում: Մենք Վրաստան ենք բերել բոլոր տեսակի պատվաստանյութերը։ Մենք պետք է չպարտադրենք մեր քաղաքացիներին, մենք պետք է նրանց համոզենք, որ պատվաստումը միակ, ոչ այլընտրանքային լուծումն է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Loading...