16:01   25-10-2021
Image Description
Զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքները, նախնական պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն վաղը
Թողնել մեկնաբանություն

2021 թվականի հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 602 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ընդհանուր դեպքերի ու պատահարների վերաբերյալ կանչերը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 1-ը բռնկվել է օժանդակ շինությունում, 2-ը տրանսպորտում, ևս մեկ դեպք գրանցվել է անասնաֆերմայում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը: Ոչ ոք չի տուժել:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Loading...