14:17   28-10-2021
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ Ռազմիկ պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին կատարած աշխատանքի համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց Ռազմիկ Պետրոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ:

Նորանշանակ մարզպետն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ իր գործունեությամբ կփորձի արդարացնել բոլոր ակնկալիքները:  

Loading...