16:55   28-10-2021
Այսօրվանից Արցախի Հանրապետական ԲԿ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կիրականացվեն մինչև ժամը 19։00-ը
Թողնել մեկնաբանություն

Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ը կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

Loading...