16:58   28-10-2021
Image Description
Չինաստանի դեսպանը խոսել է COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու չին ժողովրդի պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

 Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ խոսելով Հայաստանում չինական երկու տեսակի պատվաստանյութերի՝ «ԿորոնաՎակի» և «Սինոֆարմի» պահանջարկի մասին:

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Չինաստանի կառավարությունը արդեն որպես աջակցություն նվիրաբերել է հայ ժողովրդին պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել և մեծապես օգնել են համավարակի դեմ պայքարին: Իսկ դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութեր՝ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների պայմանավորվածության համաձայն: Սակայն եթե անհրաժեշտություն լինի՝ չին ժողովուրդը, դեսպանի խոսքով, պատրաստակամ է աջակցելու հայ ժողովրդին ցանկացած հարցում:

«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որի արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով», - ասել է Չինաստանի դեսպանը:

Loading...