16:59   28-10-2021
Image Description
Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստագիրը
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական Միությունը կճանաչի Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ Է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին»,-ասվում Է փաստաթղթում:

Հաղորդվում Է, որ երկու երկրները կմիացվեն Եվրամիության հավաստագրերի տրման համակարգին, եւ նրանց հավաստագրերը «կընդունվեն այն նույն պայմաններով, ինչպես որ ԵՄ-ի հավաստագրերը»: Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսային հավաստագրերը: 

Նշվում է, որ ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից:

Loading...