17:56   28-10-2021
Image Description
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ուկրաինայի դեսպանին
Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ուկրաինական համագործակցության հիմնական ուղղություններին, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցության ծավալների ավելացման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները։

Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել մշակութային և հումանիտար բնագավառներում նախագծերի խթանման կարևորությունը։

Նախարարի տեղակալը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը համահունչ երկկողմ համագործակցության աշխուժացմանը միտված ջանքերի համար՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեությունում։

Loading...