18:00   28-10-2021
Չինաստանը կֆինանսավորի Աֆղանստանի հետ սահմանին Տաջիկստանի ոստիկանության համար հենակետի կառուցումը
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը կֆինանսավորի Աֆղանստանի հետ սահմանին Տաջիկստանի ոստիկանության համար հենակետի կառուցումը, հաղորդում է Reuters-ը։

Հենակետը կտեղակայվի Գորնո-Բադաշխան ինքնավար մարզի արեւելյան հատվածում։

Կառուցման ծրագիրը հայտնվել է Դուշանբեի կառավարության եւ Աֆղանստանի նոր կառավարիչների՝ թալիբների միջեւ լարվածության ֆոնին։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հրաժարվել է ճանաչել Թալիբանի կառավարությունը՝ կոչ անելով լայն ներկայացվածություն տրամադրել Աֆղանստանի էթնիկ խմբերին։  

Loading...