18:48   28-10-2021
Գնում ենք կռիվ զենքս ու ես. ինչպե՞ս զենքը դարձնել յուրաքանչյուրի ռազմավարական դաշնակիցը. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

ՀՀ-ում զենքը պիտի ազատականացվի, բայց դրա ձեռքբերումը պետք է խստացնել: Զենքը բացի ազատությունից նաև պարտականություն և պատասխանատվություն է: Օրինակ պետք է թույլ տալ հարթափող  որսորդական զենքի կրումը, մինչդեռ ավելի հեռահար՝ ակոսավոր  և նշանառու  զենքերի դեպքում, օգտագործողը պետք է պարտավորված լինի ընդգրկվել ինքնապաշտպանական որևէ կառույցում: Դա կարող է լինել ակտիվ ռեզերվը կամ աշխարհազորը: Դասեր, վարժանքներ, պարապմունքներ.... Զենք կրողը պարտավոր է լինելու մասնակցել այդ ամենին: Արդյունքում՝ մոբիլիզացիա հայտարարելու դեպքում, յուրաքանչյուր զենք կրող պատրաստ կլինի դրա կիրառմանը:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը խոսել են Հայաստանում զենքի ձեռքբերումն ազատականացնելու հեռանկարների և հիպոթետիկ խնդիրների մասին:

Loading...