18:56   28-10-2021
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, , զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։

Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Loading...