15:16   29-10-2021
Թիմի առաջնորդ և թիմի աստղ. արդյո՞ք խոսքը նույն անձի մասին է. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Ես կամ Մենք: Թիմ կամ, պարզապես, աշխատակազմ: Ընտրելով թիմային գաղափարը, ընկերությունները գրեթե 100 տոկոսով կունենան դրական արդյունք: Թիմային աշխատանքի գաղափարը լուրջ քարոզի կարիք ունի: Նարեկ Ալեքսանյանը կարծում է, որ այդ պատասխանատու գործը հենց գործարարները պիտի տանեն իրենց ուսերին: Առհասարակ անհատականության վրա շեշտը դնելով, չպետք է թիմ-ը դուրս մնա ճիշտ հարթությունից: Համեմատելով թիմ և աշխատակազմ երևույթները, Գևորգ Պողոսյանը, հսկայական տարբերություն է տեսնում: Եթե հարցին նայենք ղեկավարի տեսանկյունից ապա, թիմը ձևավորվում է, երբ կա առաջնորդ: Չպիտի ղեկավարը աշխատողից փորձի ստանալ մաքսիմալը, այլ դա պիտի արվի համատեղ ուժերով: Թիմ է, երբ աշխատողը գիտի՝ իր գործից հետոո մյուսը կկարողանա շղթայի գիծը ճիշտ տանել: Կոլեկտիվը, ըստ Սամվել Գևորգյանի, այն է, երբ 1+1=2, թիմի դեպքում թվերը բազմապատիկ աճում են: Մեկ նախադասությամբ՝ աշխատակազմը այն է, երբ ունեք մեքենաների պահեստամասեր, իսկ թիմը, երբ կա պատրաստի հավաքված մեքենա:

Loading...