10:38   03-11-2021
Հակառակորդը Կարմիր շուկայի ուղղությամբ անկանոն կրակ է բացել
Թողնել մեկնաբանություն

 Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի  ուղղությամբ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, հակառակորդի բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», -֊ նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին  տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Loading...